News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատել է էլեկտրաէներգիայի արտադրության՝ էկոլոգիապես մաքուր մեթոդները եւ հողմակայաններին մեղադրել քալիֆորնիական քարարծիվների սպանության մեջ:

Նա հայտարարել է, որ արեւի եւ քամու էներգիայի օգտագործումը թանկ է, եւ ծախսածածկվում է միայն պետական սուբսիդավորման պարագայում: Ըստ միլիարդատիրոջ, մարդկանց բանտ են նետում քալիֆորնիական քարարծիվներին սպանելու համար, սակայն հողմակայանները «հարյուրավոր թռչուններ են սպանում»:

The Independent-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ում ճերմակագլուխ արծիվները երկրի ազգային խորհրդանիշն են համարվում, դրանք պաշտպանվում են դաշնային մակարդակով: West Inc. ընկերության՝ 2014 թվականի ուսումնասիրության համաձայն, ամեն տարի 215-368 հազար թռչուն է սպանվում հողմակայանների թեւերին բախվելու հետեւանքով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ