News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ Օղլիի գործունեության մասին Հայաստանի ԱԳ նախարար մեկնաբանությունների առիթով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության «խորհուրդները» հերթական անգամ ապացուցում են նախարարի խոսքերի արդարացիությունը:

Ուրիշ ի՞նչ գնահատական կարելի է տալ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է «Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որին ինքն էլ պատրաստ է ավտոմատը ձեռքին մասնակցել եւ օրինակ ծառայել Ռուսաստանում բնակվող մյուս ադրբեջանցիների համար», կամ այն մասին, որ «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ցույց է տվել իր անարդյունավետությունը, այդ պատճառով միակ լուծումը ռազմական ուղին է»:

Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելն ու ազգամիջյան ատելություն հրահրելը, հատկապես՝ մի երկրում, որտեղ շատ հայեր եւ ադրբեջանցիներ են ապրում: Սրանում է կայանում Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարության էությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ