News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամ, նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը հայտարարել է, թե Վանոյի Արտակ անունով անձնավորությունը՝ Արտակ Գալստյանը, որին երեկ ձերբակալել են շորթման կասկածով, ոչ մի կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ։

«Դե, կարող է, մի անգամ բարեւ է տվել։ Եթե ես իրեն դժվար եմ հիշում, Վանոն նրան ուրեմն ընդհանրապես չի էլ ճանաչել, որովհետեւ ես առավոտից երեկո այդտեղ նստած եմ եղել, զբաղվել եմ ՀՀԾ-ի ամբողջ կազմով, եւ եթե շփվեր, ավելի շատ ինձ հետ կշփվեր։ Նա Խորհրդային շրջանի ՀՀՇ կառույցի անդամ էր, այդքանը հիշում եմ։ Շատերը կան, որ օգտագործում են Վանոյի անունը. գլուխ են գովում, որ Վանոյի հետ մոտ են եղել»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ