News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մորաքույրը, որը 1998-ից ԱՄՆ –ում է բնակվում,երկար տարիների ընթացքում առաջին անգամ է խոսել լրագրողների հետ, նրա հետ ծավալուն հարցազրույցը հրապարակել է The Washington Post պարբերականը:

Կիմ Չեն Ինի մոր 60-ամյա քույրը՝ Կո Յոն Սուկը ու նրա ամուսին Լի Գանը հեռացել են հայրենիքից 1998-ին: Լրագրողների տեղեկություններով, նույնիսկ 18 տարի հետո նրանք կարեւոր աղբյուր են մնում ԿՀՎ-ի համար, երբ պետք է լինում ճանաչել այդ չափազանց փակ սոցիալիստական պետության բարձրագույն կառույցներից որեւէ մեկին: Գերատեսչությունում այս տեղեկությունը չեն մեկնաբանում:

Կինը հաստատել է, որ Կիմ Չեն Ինը հաստատ ծնվել է 1984-ին ( նրա ծննդյան տարեթվի վերաբերյալ պաշտոնական տվյալները տարբեր են), ինչպես եւ իր որդին, որի հետ նրանք մանկության տարիներին խաղում էին: Նա նաեւ պատմել է, որ Կիմ Չեն Ինը 1996-ին ապրել է Շվեյցարիայում, նրա ավագ եղբայրը՝ Կիմ Չոն Չխոլը 1992-ից այնտեղ էր ապրում:

«Մենք ապրում էին նորմալ տանը, նորմալ ընտանիքի նման, ես մոր դերում էի: Ես նրան առաջարկում էի տուն հրավիրել իր ընկերներին, քանի որ նա պետք է ապրեր նորմալ կյանքով: Ես երեխաների համար ուտելիք էի պատրաստում: Նրանք ուտում էին ու խաղում Լեգո»,- պատմում է նա Շվեյցարիայում անցկացրած տարիների մասին:

Նա հավելել է, որ երեխաներին Փարիզի Դիսնեյլենդ էր տարել, Կի Չեն Ինը նաեւ մոր հետ այցելել է Տոկիոյի Դիսնեյլենդ: Բացի դրանից Հյուսիսային Կորեայի ապագա առաջնորդը դահուկ էր քշել Ալպերում, լողացել Ֆրանսիական Ռիվյերում ու այցելել իտալական ռեստորաններ: Մանուկ հասակում նա սիրում էր նավերով ու օդանավերով խաղալ ու բասկետբոլի ու Մայքլ Ջորդաանի ֆանատ էր, պատմել է նրա մորաքույրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ