News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը վետո է դրել  Սաուդյան Արաբիային կասետային ռումբերի մատակարարման վրա, հայտնում է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի չինովնիկներին:

Նշում են, որ այս քայլով Վաշինգթոնը պատասխանում է իրավապաշտպանների հայտարարություններին, որոնք Էր Ռիյադին մեղադրում են Եմենի պատերազմի ընթացքում ռմբակոծությունների ու խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի համար: Նյութում ասվում է,  որ Սաուդյան Արաբիան վերջին տարիներին ձեռք է բերել միլիոնավոր դոլարների կասետային ռումբեր:

ԱՄՆ բարձրաստիճան չինովնիկը նշել է, որ Սաուդյան Արաբիան ռումբեր է օգտագորել քաղաքացիական բնակչությամբ տարածքներում կամ դրանց շուրջը:

«Մենք լուրջ ենք վերաբերվում դրան ու մտադիր ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալ»,- հայտնել է չինովնիկը անանունության պայմանով:

Տարեսկզբին փորձագետները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան եմենյան Սանայի վրա կասետային ռումբեր է նետել: Ավելի ուշ ՄԱԿ-ում  Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչը հերքել է Եմենում կասետային ռումբերի գործածումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ