News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիացի ապստամբների Ազգային ազատագրության բանակ   (ԱԱԲ) խմբավորումը բանակցություններից հետո ազատ է արձակել երեք առեւանգված լրագրողի` Սալյուդ Էրնանդես-Մորային, Դիեգո Դե Պաբլոսին եւ Կառլոս Մելոյին: Այդ մասին ուրբաթ հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է   ՏԱՍՍ-ը: 

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ եկեղեցուն եւ Մարդու իրավունքների պաշտպանության կոլումբիական պետական գործակալությանը իրենց անցկացրած հաջող բանակցությունների համար, որոնց արդյունքում վերադարձվել են լրագրողները: Նախագահ Սանտոսը նաեւ բարձր է գնահատել երկրի զինված ուժերի եւ ոստիկանության կատարած աշխատանքը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հերոսներին, մեր զինվորներին, ոստիկանության աշխատակիցներին», - հավելել է նա:

Ապստամբներին գերի ընկած իսպանական El Mundo թերթի լրագրող Սալյուդ Էրնանդես-Մորան, պատասխանելով թղթակիցների հարցերին, նշել է, որ   «հենց առաջին օրվանից պահվել է իր կամքին հակառակ»:  «Ես նրանց միշտ ասել եմ (առեւանգիչ ապստամբներին), որ չնայած այն բանին, թե իրենք ինչպես են մեկնաբանում իրենց գործողությունները, ես դա առեւանգում եմ համարում», - նշել է Էրնանդես-Մորան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ