News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի դեմ պատժամիջոցները եւս մեկ տարով երկրաձգելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում: Այս մասին ասվում է ԵՄ Պաշտոնական ասմագրում, որտեղ հրապարակվել է համապատասխան նորմատիվային ակտը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցների երկարաձգման մասին քաղաքական որոշումը ընդունել է ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին: «ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը երկարացնելու մասին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան «քանի դեռ շարունակվում են ճնշումները խաղաղ բնակչության դեմ»:

Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ներառում են նավթի առեւտրի արգելքը, ներդրումների սահմանափակումները, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, նաեւ հեռախոսային ու ինտերնետային կոմունիկացիաների արգելափակման կամ մշտադիտարկման համար սարքավորումների ու միջոցների առեւտրի էմբարգո: Բացի դրանից Սիրիայի ավելի քան 200 ֆիզիկական ու 70 իրավաբանական անձ ներառված է ԵՄ սեւ ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ