News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետրոպավլովսկ-Կամչատսկիի մոտակայքում գտնվող Ելիզովո օդանավակայանում անտուն շունն արդեն մեկ շաբաթ տիրոջն է սպասում, նրա տերը չի կարողացել փաստաթղթեր պատրաստել եւ մենակ է մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք չգիտենք, թե որտեղից է հայտնվել այս շունը, նա իրոք արդեն մեկ շաբաթ է` այստեղ է ապրում, զբոսնում է մերձկայարանային հրապարակով եւ դիմավորում է Կամչատկա ժամանող ուղեւորներին: Կամավորները, որոնք ստանձնել են նրան հոգ տանելու գործը, ասում են, թե շանը տերն է այստեղ թողել», — հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից: 

Նշվում է, որ շանը ինքնաթիռ չեն թողել, որովհետեւ տերը տեղափոխության համար փող եւ անհրաժեշտ անասնաբուժական փաստաթղթեր չի ունեցել: 

Օդանավակայանի աշխատակիցների խոսքով, շունն իրեն հանգիստ եւ ընկերաբար է պահում, մարդկանց ձեռքից սնունդ է վերցնում: Սոցցանցի օգտատերերը նրան   «Կամչատկայի Խատիկո» են կոչում:

Կամչատկայի «Հույսի կղզի» օթեւանի կամավորը պատմել է, թե օթեւան եւ օդանավակայան մարդիկ են զանգում` առաջարկելով տանել շանը, բայց առայժմ հույս կա, որ տերը կվերադառնա շան հետեւից:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ