Ծխոտման կեղծ ազդանշանից հետո օդաչուների գործողությունները կարող էին դառնալ EgyptAir –ի օդանավի կործանման պատճառը, հայտնում է The Wall Street Journal–ը: Պարբերականի աղբյուրների տեղեկություններով, ազդանշանի պատճառով անձնակազմը «ռիսկային ու ոչ անհրաժեշտ գոծողություններ է ձեռնարկել»:
Պարբերականը հայտնում է, որ տվյալ մոդելների օդանավերում ծխի հաղորդիչների միացումը կարող է դառնալ անվտանգության անհրաժեշտ համակարգերի՝ այդ թվում թռիչքի կառավարման ավտոմատ պաշտպանության անջատման պատճառ:
Աղբյուրը հայտնել է, որ այս պահին հետաքննության հիմնական վարկածն այն է, որ անձնակազմը կարող էր պատահաբար անջատել օդանավի կարեւոր համակարգերը կամ ձեռնարկել այլ վտանգավոր գործողություններ: