News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բնական է համարում, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

«Ես բնական եմ համարում,  որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից:  Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հրանտ Մարգարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 23-ին, Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրել էր հետեւյալը. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս եւ բարեգործական ծրագրերի»:

Նշենք, որ Աղաբեկյանը փոխվարչապետ է նշանակվել 2012 թ. սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ