News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 28–ին, Հայաստանի իշխանական վերնախավը, ավանդույթի համաձայն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում է, որտեղ նշվում են մայիսյան հաղթանակներն ու Առաջին հանրապետության ստեղծման 98–րդ տարեդարձը (ֆոտոռեպորտաժ

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Սարդարապատի հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀԿ պատգամավորներ, Պնախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԵԿՄ–ականները` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ։

Հուշահամալիրում տարբեր ստորաբաժանումների զինվորականների մասնակցությամբ շքերթ է տեղի ունեցել: Ներկաները ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետեւ դիտել է հուշահամալիրում կազմակերպված տոնական մշակութային ծրագիրը:

Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Հիշեցնենք, որ 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի մեծ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 97 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: Ցավոք, Հայաստանի անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, եւ Հայաստանը կորցրեց անկախությունը 1920թ. դեկտեմբերի 2-ին, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ներխուժման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ