News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


8 միլիոն հեկտար ազատագրինք, մի օր չասիք էդ որտից: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար տարածքի կորստին:

«Ոչ մի նշանակություն:  8 միլիոն հեկտար ազատագրինք, մի օր չասիք էդ որտից:  1994 թվից էս կողմ ամեն օր էլ հողերի, դիրքերի փոփոխություն ա եղել,  մի օր չասեցիք էսի առաջ գնացին: Որ էդ մեծ կռուպնի մասշտաբին մեր զինվորը, ժողովուրդը կարողացավ դիմակայել,  հակահարված տալ,  դրանով պիտի հպարտություն ապրեք:  Թե չէ մի հատ թումբ,  մի թիզ հող: Էդ հողերը հլը մեր ազատագրած հողերն ա, իրանք հող չունեն մեր տարածքից վերցրած, որ մի սանտիմ տայինք»,-նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վիեննայից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա, ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նույն խնդրի առնչությամբ ասել էր. «Այդ տարածքները ամրագրված են ԼՂՀ տարածքներում, և, կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերվի նաև այդ տարածքներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ