News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանը բարով ա եկել, ամեն մարդ ինքը գիտի որտեղ ա պետք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Նորմալ տղա ա, ինչ ա եղել: Ես չպիտի որոշեմ ինքը գնա Ղարաբաղ թե չէ: Մենք մտերիմ չենք, միշտ տարբեր ուղղություններով ենք եղել»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ օրերս Հայաստան վերադարձած Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: Բաբայանի` Հայաստան գալու և քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին լուրեր էին շրջանառվում 2015թ.՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Նրա վերադարձի մասին կրկին սկսեցին խոսել ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին, նրա վերադարձի պահանջով կազմակերպվեց ստորագրահավաք:

Տպել
Ամենաշատ