News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի մայրաքաղաքի շրջանում օզոնի խտությունը ուրբաթ կտրուկ գերազանցել է առավելագույնս թույլատրելի նիշերը: Այդ կապակցությամբ մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովը   (CAME)  այս շաբաթ հերթական անգամ հայտարարել է բնապահպանական տագնապի առաջին փուլը: Մասնագետների տվյալներով, օզոնի մակարդակը ուրբաթ տեղի ժամանակով 15:00-ին հասել է   165 կետի, ինչը 15 կետով ավելի է թույլատրելիից, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մթնոլորտի կայուն վիճակը եւ թույլ քամին բարձր ճնշման ոլորտի հետ հանգեցրել են նրան, որ աղտոտումը դանդաղ  է ցրվում», - նշել են CAME-ից: Բնապահպանական տագնապի ժամկետի ընթացքում Մեխիկոյում եւ քաղաքամերձ շրջաններում կրկնակի սահմանափակումներ են մտցվում ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործման վրա: Բացի այդ, ձեռնարկությունները եւ էլեկտրակայանները պետք է 30-40 տոկոսով նվազեցնեն արտանետումները մթնոլորտ, հակառակ դեպքում կտուգանվեն:  Բնակչությանը, հատկապես առավել խոցելի խմբերին խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել դրսում գտնվելը: 

Ընթացիկ տարում արեւային ուժեղ ճառագայթման եւ Մեխիկոյի շրջանում բարձր ճնշման ոլորտի առկայության հետեւանքով անբարենպաստ բնապահպանական իրավիճակ է դիտարկվել եւ բազմիցս գրանցվել է օդի խիստ աղտոտվածություն:  Քաղաքային ագլոմերացիայում, որտեղ ավելի քան  20 մլն մարդ է ապրում, ազոտի բարձր խտության հետեւանքով մարտին հայտարարվել է  14 տարվա ընթացքում առաջին բնապահպանական տագնապը: 

Մեխիկոյի իշխանությունները փորձագետների խմբի հետ ներկայումս միջոցների լայնածավալ համալիր են մշակում` մեգապոլիսում բնապահպանական իրավիճակի բարելավման նպատակով: Տեղի մասնագետների գնահատականով,  մայրաքաղաքի շրջանում անբարենպաստ բնապահպանական միջավայրն ամեն տարի մոտավորապես  22 հազար մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ