News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլյան իրադարձություններից մենք ոգեւորվեցինք, իսկ այդ կորցրած 800 հա ոչ մի նշանակություն էլ չունի: Այս մասին,շ այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Լրագրողների հարցին, թե երկրապահ կամավորականները վերադարձել են սահմանից, Սեյրան Սարոյանը նշեց. «Չեն եկել, սմենափոխ արինք, հերթափոխ ա։ Նորից ենք մեկնելու»։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից դիրքեր բարձրացող զինվորների հայհոյելու հետ կապված միջադեպին, Սարոյանն ասաց. «Էս ուրախ օրով մուտիլովկա հարցեր ես տալիս, ախպերս»:

Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողների մասին հարցին Սարոյանը պատասխանեց. «Քաք ա կերել էդ ասողը։ Չի կարելի տենց բաներ խոսել։ Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»։

Հարցին, թե երբ հայկական կողմը կկարողանա հետ բերել կորցրած 800 հա տարածքը, Սարոյանն արձագանքեց. «Դրա եղածն ի՞նչ ա, ավելի լավ բաներ կա վերցնելու, ինչի՞ մասին եք խոսում: Օրինակ, լիքը հողեր ունենք, մեր Գանձակը, Շահումյանը, Գետաշենը: Կվերցնենք, երբ սաղ ազգով միասնական ըլնենք: Որ կռիվ եղավ, խփելու ենք, առաջ էթանք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նորից ռազմական գործողությունների դիմելու հավանականությանը, Սեյրան Սարոյանը նշեց. «Տո, թուրքին ով ա հավատացել, որ ես հավատամ։ Մենք էլ ենք պատրաստվում եւ այս անգամ մենք ավելի հետաքրքիր կլինի։ 22 տարի որ խաղաղություն եղավ, չպատկերացրեցինք, որ կարող էր տենց առաջխաղաղացում լինի, թե չէ տենց բան չէր լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ