News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նավթային վերջին խոշոր հանքավայրը, որը գտնվում է Սիբիրում, վաճառքի է հանվել, ԽՄԻՄ-ում Էրգինյան հանքավայրի աճուրդի վերաբերյալ կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում: Սկզբնական գինը 5,35 մլրդ ռուբլի է: ԵԲԿ-ի տվյալներով, հավակնորդների թվում են «Գազպրոմ նավթը» եւ «Ռոսնավթը»:

Էրգինյան հանքավայրը գտնվում է Արեւմտյան Սիբիրում, եւ այն Ռուսաստանի մայրցամաքային հատվածում հետախուզված խոշոր հանքավայրերի մեջ վերջինն է, որի արտոնագիրը գտնվում է չբաշխված ընդերքի ֆոնդում: 

Կառավարության հրամանի համաձայն, աճուրդը պետք է տեղի ունենա մինչեւ  2016-ի վերջը: Մրցույթում հաղթելու հիմնական պայմանը հումքի վերամշակումն է ռուսաստանյան նավթավերամշակող ձեռնարկություններում: Կառավարությունը հանքավայրի գործարկման նախապատրաստության համար արտոնագրի ստացումից հետո երկու տարի է  տալիս:   

Կառավարության գնահատականով, հանքավայրից հնարավոր է D1լ կարգի   10,7 մլն տ արդյունահանել, գրեթե 19 մլն տ D1  կարգի եւ 1 մլն տ-ից մի քիչ ավելի` D2 կարգի, նշում է  «Նովայա գազետան». http://www.novayagazeta.ru/

Էրգինյան հանքավայրով հետաքրքրվում են «Գազպրոմ նավթը», «Ռոսնավթը» եւ Նավթագազային անկախ ընկերությունը (ՆԱԸ): ՌԲԿ-ի տվյալներով, մրցույթին իր մասնակցությունը չի բացառում նաեւ «Սուրգութնեֆտեգազը»:

 «Գազպրոմի» ղեկավար եւ «Գազպրոմ նավթի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել Էրգինյան հանքավայրի ճակատագրի վերաբերյալ: Նա խնդրել էր կառավարությանը հանձնարարել հանքավայրի վաճառքի մրցութային փաստաթղթերի մեջ արտոնագիրը ստացողի համար երկու պահանջ ներառել:  Դրանցից մեկը նախատեսում է արդյունահանված ամբողջ հումքի վերամշակումը ռուսաստանյան գործարաններում, որպեսզի արտադրվող վառելիքի կարգը Եվրո-5-ից ցածր չլինի: Երկրորդ պահանջը` հանքավայրի շահագործումը սկսելն է արտոնագրի ստացումից ոչ ուշ, քան մեկ տարի անց: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ