News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

Հարցին,թ ե իսկ ո՞վ էր ծխախոտ շպրտում զինվորներին, որն արձանագրել են տեսախցիկները, նա պատասխանեց. «հորողբերս»:

Պատերազմին դիմագրավելու համար ինչ կարողացաք անել, հարցին էլ արձագանքեց. «Գնացեք բանակի հրամանատարական կազմից հարցրեք: Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ «աչոտ» չունեմ տալու»:

Դիտարկմանը, թե արդյոք պետք է հետ վերադարձնել կորցրած 800 հեկտար տարածքը, Առաքել Մովսիսյանն ասաց. «Չեմ ուզում էդ թեմայով ձեր հետ խոսամ: Երեւի դուք տեղյակ չեք, ով ինչ ասում է, լսում եք: Կքնես, կհելնես մի քանի օր, կտենաս ամեն ինչ տեղում ա»:

Իսկ ինչի՞ մինչեւ հիմա տեղում չի, հարցին էլ արձագանքեց. «Տենց ա պետք»:

Տպել
Ամենաշատ