News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայում դատարանը տղամարդուն թույլատրել է նախկին կնոջը ալիմենտներ վճարել բնամթերքով՝ ամսական 300 եվրոյի չափով պիցցա առաքելով:

Այս դեպքում դատարանը վճռել է, որ ամուսնալուծությունից  հետո մոր հետ մնացած աղջիկը նախկինի պես լավ պիցցայի կարիք ունի:

Պրոֆեսիոնալ խոհարար հայրը պիցցայով էր մխիթարում երեխային, ինչը, չգիտես ինչու, դուր չէր գալիս նախկին կնոջը, որը դիմել էր դատարան: Սակայն Պադուա քաղաքի դատարանն արդարացրել է 50-ամյա խոհարարին:

Դատավոր Կյարա Բյոտոզին որոշում է կայացրել հօգուտ տղամարդու՝ հաշվի առնելով, որ նրա աշխատավարձը չի բավականացնում ալիմենտներ վճարելու համար: Հիմա նա կարող է շարունակել իր հայրական պարտքը կատարել ուտելիքի միջոցով, հայտնում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ