News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանցիներին պատմել է, թե իրենք ինչ լավ եւ երջանիկ են ապրում իր իմաստուն ղեկավարությամբ: 

  Oxu.Az-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Ալիեւ-կրտսերը հայտնել է, որ երկրում հաջողությամբ գործում են բոլոր ժողովրդավարական ինստիտուտները, ապահովվում են ազատությունները` խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, ոչ մի սահմանափակում չկա եւ չի լինի:  

Համեմատելով Ադրբեջանում եւ ժողովրդավարական երկրներում հանրության վրա ճնշման դրսեւորումները` Ալիեւը այն եզրակացության է հանգել, որ ադրբեջանական իշխանությունների հասցեին մեղադրանքներն անհիմն են: «Կրկնակի ստանդարտների այս քաղաքականությանը պետք է վերջ դրվի: Դա արդեն անտանելի է դարձել», - բողոքել է Իլհամ Ալիեւը: 

«Իսկ թիրախն իհարկե Ադրբեջանի քաղաքական իշխանությունն է եւ ես:   Որովհետեւ ես եմ ղեկավարում այդ երկիրը եւ որոշում Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանի անկախության երաշխավոր ենք հանդիսանում ես եւ ադրբեջանցի ժողովուրդը», — ասել է Ադրբեջանի նախագահը: 

Հիշեցնենք, որ Ալիեւի` «երկակի ստանդարտների» ակնարկները կապված են Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչների վրա ճնշման հետ կապված Արեւմուտքի արձագանքի հետ: Հենց այդ հակազդեցության հետեւանքով Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել ազատ արձակել քաղբանտարկյաներին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ