News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն ու երկարաժամկետ եկամտի աղբյուրներ ստեղծելու մասին որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ մյուս նախարարություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Օրենքով նախատեսված ժամկետ կա, կամփոփենք, կներկայացնենք: Մենք մտադիր ենք ամենատարբեր աշխատատեղեր ստեղծել զոհվածների ընտանիքների համար՝ աշխատանքում ներգրավվելուց մինչեւ փոքր բիզնեսին աջակցություն ցուցաբերելուց, այսինքն միգուցե լինեն մարդիկ, որոնք կցանկանան փոքր բիզնես հիմնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ որոշման նախագծով նման աջակցություն է ցուցաբերվելու Հայաստանում եւ Արցախում 1990-ականների սկզբից ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 15-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել Էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետեւանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ