News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարծում է, որ վերջին տարիներին երկրում շատ արդյունավետ պայքար կա կոռուպցիայի դեմ:

«Եթե այն ժամանակ գոյություն ունեին համակարգված կոռուպցիայի դեպքեր, դրանք վերացել են: Կոռուպցիան մի շնչով, մի քայլով չի վերջանում, կոռուպցիայի դեմ պայքարը մշտական պրոցես է»,- այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողներին ասաց Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարի նոր փուլին:

Անդրադառնալով գերատեսչություններում անարդյունավետ ծախսերի դեմ պայքարին, մասնավորապես, Քննչական կոմիտեին տրված մեծ քանակությամբ մեքենաներին, Աղվան Հովսեփայանն ասաց. «Դրանք չեն տրամադրվել երթևեկելու համար, դրանք օպերատիվ նպատակներով օգտագործվող մեքենաներ են: Մենք ունենք ստորաբաժանումներ, որ ավտոմեքենաներ չունեն: Ես կարծում եմ՝ մեր ունեցած մեքենաները չեն բավարարում մեր նվազագույն պահանջներին», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Քննչական կոմիտեում, ըստ Աղվան Հովսեփյանի, կրճատման ենթակա ծախսեր չկան. «Քննչական կոմիտեի ստեղծման պահից մանրադիտակով մենք նայել ենք բոլոր հաստիքները, բոլոր ստորաբաժանումները և արել ենք ամեն ինչ, որ նախատեսած ծախսերը արդյունավետ լինեն»:

Լրագրողների հարցին, թե երբ է գնալու թոշակի, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Եթե դուք ուզում եք, որ ես գնամ թոշակի, անպայման կգնամ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ