News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը համացանցում   տեսանյութ է տեղադրել Ադրբեջանի կրոնական առաջնորդին ուղղված սպառնալիքներով: Հոլովակը սոցցանցերում հրապարկել է ԻՊ-ի ռուսալեզու «Ֆուրաթ» մեդիախումբը: Ճիշտ է, տեսանյութն արագ հեռացվել է Youtube ալիքից եւ Dailymotion-ից «Օգտագործման իրավունքի խախտում» պատճառաբանմամբ: Սակայն Twitter սոցցանցի  NorthCaucasus օգտատերը, որը ներկայանում է որպես Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հյուսիսային Կովկասի վերաբերյալ վերլուծաբան եւ Սիրիայում  «չափավոր ընդդիմություն» է քարոզում, համառոտ վերապատմել է դիմումի էությունը, հայտնում է   haqqin.az-ը:

Տեսահոլովակն այսպես է վերնագրված. «Ուղերձ Ռիբատի հողերից զավթված Ադրբեջանին» (ռիբատը ռազմաճակատի առաջնագիծն է. haqqin.az-ի ճշտումը): Տեսանյութում հանդես է գալիս ծագումով Ադրբեջանից ռուսալեզու գրոհային: Նա իրեն կոչում է  «Կովկասի Աբդուլլա» եւ պնդում, որ ծագումով Կուսարյան շրջանի Ուրվա քաղաքից է: Ասում է, թե իսլամ է ընդունել  2001-ին եւ իր խոսքով, արդեն երեք տարի է` Սիրիայում է: Սկզբում նա կռվել է  «Ջաբհաթ ան-Նուսրայի» համար, իսկ այժմ տեղափոխվել է ԻԼԻՊ: 

Ստոպ կադրերից եւ ենթագրերից դատելով` Ալլահշուքյուր Փաշազադեին Կովկասի Աբդուլլան  «թաղուտ» է կոչում (անպատիվ մեկը, որը մոլորեցնում է մարդկանց) եւ խոստանում է կտրել նրա գլուխը: Իսկ սալաֆիտների առաջնորդին ծայրահեղականը մեղադրում է այն բանի համար, որ նա զրպարտում է «խալիֆաթին»: Նման մեղադրանքներով եւ սպառնալիքներով ԻՊ-ից սովորաբար դիմում են կրոնական այն առաջնորդներին, որոնք ակտիվորեն համագործակցում են իշխանությունների հետ եւ ամբողջությամբ աջակցում են նրանց քաղաքականությանը: Թե ճշգրիտ ինչի համար են   «Իսլամական պետությունում» պատրաստվում հաշվեհարդար տեսնել Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, անհայտ է:  «Կովկասի Աբդուլլայի» քողարկող տաք հագուստից եւ շարֆից դատելով` ելույթը տեսագրվել է առնվազն մեկ ամիս առաջ եւ միայն այժմ է հրապարակվում, որպես Կովկասի մահմեդականնների հոգեւոր վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ «Իսլամական պետության»   «պաշտոնական» դիրքորոշում:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ