News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:

«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Անկախության վերականգնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն էր հպարտ հայ ժողովրդի համար, որը, չնայած դարեր շարունակ կորցրած ինքնիշխանությանը, երբեք չկորցրեց իր ինքնությունն ու չմոռացավ իր ժառանգությունը։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և մաղթում եմ հայ ժողովրդին առողջություն, երջանկություն և բարեկեցություն գալիք դարերի ընթացքում»,- ասված է դեսպանի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ