News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքում Սահմանապահի օրվա առիթով պատմել է, թե ինչպես է որպես սահմանապահ ծառայել  ԽՍՀՄ-ի տարիներին, հայտնում է    Gazeta-ն:

«Խորհրդային  ժամանակներում ես սահմանապահ էի` երբ ինձ զորակոչեցին Կիեւի համալսարանի առաջին կուրսից հետո, բայց իմ շտապ ծառայությունն ամբողջությամբ Ուկրաինայում էր անցնում եւ իմ գրեթե բոլոր ծառայակիցներն ուկրաինացիներ էին», — գրել է նա:

Միաժամանակ Սաակաշվիլին պարզաբանել է, որ իր նկատմամբ   «անհամեմատ ավելի մարդկայնորեն» էին վերաբերվում ուկրաինացի սպաները, ինչով    «շատ տարբերվում էին այն սպաներից, որոնք ուղարկվել էին ՌԽՍԴՀ-ից»:

Նրա խոսքով, Մոսկվայից մայորը նրա վերաբերյալ զեկույց էր գրել հատուկ բաժին, նրան մեղադրելով քաղաքական անհուսալիության համար, բայց վերահսկիչ անցակետի ղեկավարը, որն ուկրաինացի էր` գնդապետ Շանդորուկը,  որը «ինչ-որ եղանակով ձեռք էր գցել այդ փաստաթուղթը», Սաակաշվիլիին ծանոթացրել էր դրան եւ պատռել էր զեկույցը: 

«Չնայած մենք ստիպված եղանք պայքարել դեդովշչինայի դեմ եւ ինքներս նոր կանոններ ներմուծեցինք, իմ մեջ դրական շատ հիշողություններ են մնացել: Շնորհավոր ձեր տոնը, թանկագին համերկրացիներ` նրանք, ովքեր կրել են կամ կրում են այդ գեղեցիկ համազգեստը», — հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ