News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ալյանս» կուսակցությունը կմասնակցի 2017-ի եւ տեղական, եւ խորհրդարանական  ընտրություններին: Այդ մասին մայիսի 28-ին կուսակցության արտահերթ համագումարին հայտնել է կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: 

«Երկրի համար պատասխանատվություն պետք է ստանձնեն այնպիսի մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ բան է խիղճը, ինչ են պետության շահերը,, որոնք պատասխանատվություն կկրեն ընդունված որոշումների համար:  Պետք է գտնել այդպիսի մարդկանց եւ անկախ նրանց հետ անձնական  հարաբերություններից, նրանց ներգրավել պետական կառավարման մեջ որոշումների կայացման գործում», - ասել է Ուրիխանյանը:  

Նա չի ճշտել, թե արդյոք կուսակցությունը միայնակ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թե ինչ-որ մեկին կառաջարկի դաշինք կազմել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ