News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Instagram-ի օգտատերերը ամերիկուհի բլոգեր Քեյլի Դարլինգին, որը բոդի-պոզիտիվի ներկայացուցիչ է, մեղադրել են ճարպակալում եւ սխալ սննդակարգ քարոզելու մեջ: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Դրանից հետո 68 համարի հագուստ կրող կինը հեռացրել է իր պրոֆիլը սոցցանցից:
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի 27-ամյա բնակիչը լողազգեստով մի քանի լուսանկար էր հրապարակել: Լողազգեստի մոդելավորողը Swim Sexy ապրանքանիշն է, որը մասնագիտացած է գեր մարդկանց լողազգեստների արտադրության մեջ: Հարյուրավոր օգտատերեր բացասաբար  են մեկնաբանել կնոջ լուսանկարները: Մասնավորապես Դարլինգին զզվելի եւ ճարպոտ են անանել:

Ամերիկուհու խոսքով՝ լուսանկարները, որոնցում ինքը գեր, սակայն երջանիկ է երեւում, նպատակ ունեն մարդկանց ցույց տալ, որ ավելորդ քաշով նույնպես կարող ես սիրել ինքնդ քեզ:

«Ես ատում եմ յուրաքանչյուրին, ով խորհուրդներով իր քիթը խոթում է իմ մարմնին վերաբերող հարցերի մեջ»,- մեկնաբանություններին պատասխանել է կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ