News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն ու Սաուդյան Արաբիան բանակցությունների «երկրորդ փուլում» դեռ համաձայնության չեն եկել հաջի կազմակերպման պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Իրանի հաջի եւ ուխտագնացության կազմակերպության ղեկավար Սաիդ Օհադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էր Ռիադը չի համաձայնել իրանցիների համար հաջ կազմակերպելու մասին Թեհրանի ներկայացրած առաջարկների հետ, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգության միջոցների խստացմանը՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի հաջի ժամանակ, ի թիվս այլ ուխտավորների, զոհվել է 464 իրանցի:

Միաժամանակ իրանական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի պաշտոնական հրավերով ժամանել է Ջիդդա, որտեղ կողմերը բանակցությունների «երկրորդ փուլն» են վարում նախորդ անհաջող փորձերից հետո:

Օհադին ավելի վաղ նշել էր, որ այդ բանակցությունները հաջ կատարելու վերջին փորձը կլինեն: Իրանն արգելել է իր քաղաքացիներին հաջ կատարել, եթե կողմերը դրական որոշման չհանգեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ