News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը սեքս-հյուրանոցներին կամ այսպես կոչված «սիրո հյուրանոցներին» կոչ է արել իրենց հաստատությունները սովորական հյուրանոցների վերածել 2020-ի Օլիմպիական խաղերի ժամանակ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Ճապոնիայի ղեկավարությունը ստիպված է օգնություն խնդրել սեքս-հյուրանոցներից, քանի որ չի կարող ավանդական միջոցներով լուծել օլիմպիական զբոսաշրջիկների միլիոնանոց հոսքին հյուրանոցով ապահովելու հարցը: Այս պահին երկրում կա ավելի քան 10 հազար «սիրո հյուրանոց»:

Այդ հաստատությունները ճապոնական մշակույթի լիարժեք տարր են: Դա վայր է, որը նախատեսված է օտար աչքերից թաքնվել ցանկացող զույգերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ