News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի Միսսիսսոգ քաղաքի երեք գիտնական որոշել են ստուգել, թե որքանով է ճշմարիտ այն կարծրատիպը, թե սեքսը շատ չի լինում:

Գիտնականները 3 հետազոտություն են անցկացրել, որոնց ընթացքում հարցում են իրականացրել 30 հազար մարդկանց շրջանում: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ սեռական մտերմության հաճախականությունը, ամեն դեպքում, պետք է տրամաբանական չափ ունենա: Հակառակ դեպքում սեքսը բավարարվածության զգացում առաջ չի բերում զուգընկերների մոտ, հայտնում է Informing-ը:

Առաջին ուսումնասիրության շրջանակներում Էմի Մյուզը, Ուլրիխ Շիմակը եւ Էմիլի Իմպետն ուսումնասիրել են, թե ինչպես է սեքսի հաճախականությունն ազդում անձի բարեկեցության վրա: Պարզվել է, որ սեռական ակտի քանակն ավելի շատ մտահոգում է նրանց, ովքեր հարաբերությունների մեջ են, իսկ միայնակ մարդիկ դա չեն կապում իրենց ներքին բարեկեցության հետ:

Ելնելով 1-ին հետազոտության արդյունքից՝  երկրորդ եւ երրորդ ուսումնասիրության մասնակից են դարձել միայն նրանք, ովքեր  մշտական զուգընկեր են ունեցել: Այդ փուլում գիտնականները պարզել են հարաբերությունների այն սահմանը, որից հետո ավելի շատ սեքսը վերածվում է վատ սեքսի: Այդ սահմանը շաբաթական մեկ անգամից շատ սեքսն է:

Այդպիսով, եթե սեքսը հազվադեպ է լինում, ապա զույգի հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, բարելավվում են, եթե սեռական ակտ է լինում 7 օրը մեկ անգամ: Իսկ դրա քանակի աճը հանգեցնում է հակառակ արդյունքի՝ որքան շատ սեքս, այնքան վատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ