News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում ավարտվել է առաջադիմական-ցենտրիստական  «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը: Դրան մոտ 400 մարդ է մասնակցել Երեւանից եւ մարզերից: Ելույթ են ունեցել կուսակցության անդամները, այդ թվում` նրա նախագահ Տիգրան Ուրիխանյանը: 

Վերջինս հայտնել է, որ կուսակցությունը որոշում է կայացրել շարունակել պայքարը երկրում փոփոխությունների համար, ի տարբերություն ոչ իշխանական ուժերի նախկին եռյակի` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի եւ  «Ժառանգության», որոնց նա, իմիջիայլոց, հարգանքով է վերաբերվում:  Կուսակցության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել անցնել այնպիսի հարցերի լուծմանը, որոնք անհապաղ միջամտություն են պահանջում սոցիալական, տնտեսական եւ այլ ոոլորտներում: Ուրիխանյանն ընդգծել է, որ կուսակցությունը հնարավոր չի համարում հանրության ակնկալիքները չարդարացնելը, ուժային պայքարի կոչ անելը եւ անիրականանալի խոստումներ տալը: Բայց կառուցողական պայքարի բոլոր մեթոդները պետք է օգտագործվեն:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ