News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆոն սուրբ լեռ իր այցի ընթացքում նստել է բյուզանդական կայսրերի բազկաթոռին, որի վրա ծածանվում էին ռուսական եւ բյուզանդական դրոշներ, հայտնում է Life-ը: 

«Ես երկրորդ անգամ եմ այստեղ եւ միշտ առանձնահատուկ ջերմություն, բարություն եւ ամենալավ վերաբերմունք եմ զգում ոչ միայն իմ հանդեպ, որպես ռուսական պետության ղեկավարի, այլեւ ռուս ժողովրդի նկատմամբ, որպես ամբողջության», — նշել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը նաեւ ընդգծել է, որ Սուրբ լեռան վրա «ուղղափառ աշխարհի համար շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ բան է տեղի ունենում», որը կապված է հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման հետ: 

Իր այցի ընթացքում ռուսական պետության ղեկավարը Սուրբ Աստվածամոր Վերափոխման տաճարում ներկա է եղել նաեւ կարճ ժամերգության:  Դրա ընթացքում նաեւ աղոթել են Աստծո ծառա Վլադիմիրի, նրա ընտանիքի եւ նրան շրջապատողների համար առողջություն, կյանք եւ ողորմածություն խնդրելով:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ