News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ արդեն այս տարի կսկսվեն «Հին Երեւանի» կառուցապատման աշխատանքները:

«Խոշոր ծրագիր է, մոտ 150 մլն ներդրում է պահանջում, ներդրողներ են անհրաժեշտ, եւ այսօր արդեն ներդրողը կա: Արդեն քաղաքաշինական փաստաթղթերն ենք ձեւակերպում: Համոզված եմ, որ այս տարի շատ հնարավոր է՝ սկսվեն աշխատանքները, քանի որ մարդիկ սպասում են քաղաքաշինական փաստաթղթերին: Ինչքան ես գիտեմ, փաստաթղթերն արդեն տրամադրվել են, եւ հողային աշխատանքներն այսօր էլ իրականացվում են»,- այսօր՝ մայիսի 28-ին, Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Նախագծի համաձայն՝ Երեւանի փոքր կենտրոնի մի մասը պետք է կառուցեն մի ոճով, որին հեղինակները որոշել են «Հին Երեւան» անվանել: Համալիրը կկառուցեն Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ։ Նախատեսվում է շենքերը կառուցել առավելագույնը 2 ստորգետնյա, երեք վերգետնյա հարկերով եւ ձեղնահարկով։ Համալիրից ոչ հեռու կկառուցվի հյուրանոց։

Նշենք, որ հասարակությանը մտահոգում է, որ մայրաքաղաքի հին շենքերը քանդվում են եւ դրանց փոխարեն կառուցվում են բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ: Վերջին շրջանում արդեն իսկ քանդվել է Աֆրիկյանների շենքը, Արամի 30-ի շենքը եւ պատմամշակութային նշանակության այլ կառույցներ:

Տպել
Ամենաշատ