Պակիստանում արգելել են հեռուստառադիոընկերությունների եթերում հակաբեղմնավորիչ միջոցներ գովազդել:
Պակիստանի պետաական մեդիակարավորիչի փոխանցմամբ՝ արգելքը սահմանվել է բազմաթիվ բողոքներից հետո, որ նման գովազդը երեխաների մոտ անառողջ հետաքրքրություն է առաջ բերում, տեղեկացնում է BBC-ն:
«Մարդկանց շատ է մտահոգում, որ այդ արտադրանքը ցուցադրում են անմեղ երեխաներին, որոնց հետաքրքրում է, թե ինչպես է պետք դրանից օգտվել»,- ասված է հայտարարության մեջ:
Անցյալ տարի իշխանություններն արգելել էին մեկ ընկերության պահպանակների գովազդը՝ այն համարելով անբարոյական: Ընդհանուր առմամբ պակիստանական հեռուստաընկերությունների եթերում նման գովազդ շատ հազվադեպ է հայտնվում:
Պակիստանն աշխարհում բնակչության քանակով 6-րդ երկիրն է, եւ բնակիչների թիվը շարունակում է աճել սպառնացող տեմպերով: ՄԱԿ տվյալների համաձայն՝ երկրի բնակչության մոտ 1/3-ը չի կարողանում հակաբեղմնավորիչներ ձեռք բերել: