News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը համոզված է, որ մայիսի 12-ին «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչները Կառավարության շենքի դիմաց իր լուսանկարն էին տարել, քանի որ «ուրիշ ավելի գեղեցիկ լուսանկար չեն գտել»:

«Ձեր ասած տեղերում որեւէ խաբված բնակիչ չկա, էնտեղ (խմբ. կառավարության առջեւ հավաքվածների թվում) չկա որեւէ մարդ, որն այդ շենքի հետ կապ ունի: Ինչ վերաբերում է բնակիչներին, ապա այո, մենք բնակիչներին հանդիպում ենք, քննարկում ենք խնդիրը այդ շենքի հետ կապված: Իմ լուսանկարն էին բերել, որովհետեւ ուրիշ ավելի գեղեցիկ լուսանկար չէին գտել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչները պնդում են, որ իրենք տուժել են ԱԺ փոխնախագահ Հերմնե Նաղդալյանի գործունեության արդյունքում: Նրանց խոսքով՝ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը բարձր տոկոսով գումարներ  են տվել շենքի սեփականատիրոջը, ապա պարտքի դիմաց խլել  կառուցվող շենքում իրենց բնակարանները

Խաբված բնակիչները մայիսի 12-ին հերթական անգամ բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ իրենց հետ բերելով նաեւ Հերմինե Նաղդալյանի ծաղրանկարը: ԱԺ փոխնախագահի ամուսինը, սակայն, բողոքողների ձեռքից խլել է Հերմինե Նաղդալյանի պատկերով պաստառը:

Տպել
Ամենաշատ