News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չիկագոյի Alinea ռեստորանն իր աղանդերի ճաշացանկում ներառել է ուտելու փուչիկներ: Ռեստորանի խոհարար Հրանտ Աչացը բացահայտել է աշխարհի ամենաանսովոր աղանդերի բաղադրատոմի գաղտնիքը: Պարզվում է, որ փուչիկի հիմքում սովորական խնձորի մուս է, որը, հելիումով լցնելու դեպքում, բարակ, նուրբ թաղանթի է վերածվում: Երբ փուչիկը փչած է, այն կապում են ջրազրկված կանաչ խնձորից պատրաստած ժապավենով եւ կանաչ շաքար են ցանում:

Այն կարելի է ուտել կամ փուչիկը ծակելով  կամ հելիումը կուլ տալով՝ միաժամանակ ծիծաղելով բարակած ձայնի վրա, փոխանցում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ