News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալական ՄաքՔուորի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են Փորթ Ջեքսոնի նեղուցի ջրերում բնակվող շնաձկների վարքը եւ պարզել, որ այս գիշատիչները որոշակի վարքագծային առանձնահատկություններ ունեն, որոնք անհատականություն են մատնանշում:

Ըստ Planet-today-ի, գիտնականները շնաձկներին հատուկ ապաստարանում են տեղավորել՝ ուսումնասիրելու համար սթրեսին նրանց արձագանքը: Նոր եւ վախեցնող միջավայրում հայտնված գիշատիչներին հետեւելով՝ մասնագետները հայտնաբերել են, որ շնաձկները հետեւողական են գործում եւ հակված չեն հապշտապ որոշումներ կայացնելուն: Նրանց վարքագիծը որոշակի սխեմա է ունեցել, որը յուրաքանչյուր գիշատչի դեպքում տարբեր է եղել:

Որոշներն արագորեն որոշում կայացնելու ունակություն են ցուցաբերել, մյուսներն առանձնացել են մեծ համարձակությամբ, այլ գիշատիչներ էլ, հակառակը, անվճռականություն են դրսեւորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ