News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շրյոդինգերի կատուն, որը, ինչպես հայտնի է, ո՛չ ողջ է, ո՛չ մեռած, հիմա կարող է լինել ո՛չ այնտեղ, ո՛չ էլ այստեղ: Այս մասին հայտարարել է ամերիկյան Յեյլի համալսարանի ֆիզիկոսները, որոնք շարունակել են ավստրացի ֆիզիկոս Էրվին Շրյոդերի՝ դեռեւս 1935 թվականին նախաձեռնած մտավոր գիտափորձը:

Ըստ Planet-today-ի, բուն գիտափորձի ժամանակ կատուն փակված է խորամանկ մեխանիզմով տարածքում, որը կարող է թունավորել կենդանուն միակ ատոմի անկման դեպքում: Դա, քվանտային տեսության համաձայն, կարող է տեղի ունենալ, բայց կարող է նաեւ տեղի չունենալ:

Կատվի վիճակի մասին կարելի է իմանալ միայն տարածքի դուռը բացելու դեպքում: Իսկ մինչ այդ, կատուն միաժամանակ ողջ եւ մեռած վիճակում է:

Ռոբերտ Շոելկոպֆի ղեկավարության գիտնականների խումբն ինքնատիպ գիտափորձը լրացրել է մի շարք խորամանկ սարքերով, իսկ Շրյոդինգերի կատուն այս դեպքում ֆոտոնների հավաքածու է, որը ոչ միայն կարող է լինել կամ չլինել, այլեւ միաժամանակ տարբեր վայրերում լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ