News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրերին Ադրբեջանը հարաբերական անդորր է պահպանում իր երկրում հունիսին անցկացվող «Ֆորմուլա 1» եվրոպական մրցարշավը չձախողելու նպատակով, ոչ թե միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: Այս մասին ասվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի տարածած հայտարարության մեջ:

«Այդ մրցարշավն անցկացնելուց հետո նա վերսկսելու է սողացող պատերազմի մարտավարությունը, որը ենթադրում է նաեւ «ապրիլյան» տիպի լարվածության ալիքներ: Դժվար է պատկերացնել, որ երբեւէ Ադրբեջանի ձեռքերն այսպես կապված կլինեն: Ուստի մինչ մրցարշավի մեկնարկը հայկական կողմը աննախադեպ հնարավորություն ունի անգամ առանց կրակոցի հետ բերելու կորցրած տարածքները:

Եթե Երեւանը կամ Ստեփանակերտը դրանք հետ վերադարձնելու հստակ պահանջ ներկայացնեն Բաքվին՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հետ կքաշվի մինչեւ ապրիլի 1-ի բնագծերը: Նման ազդեցություն կարող է ունենալ նաեւ հարձակման նպատակով մեր զորքերի ցուցադրաբար կուտակումը համապատասխան ելման դիրքերում: Բնականաբար՝ այս երկու քայլի համադրումն ավելի արդյունավետ կլինի:

Անշուշտ, գոնե տեսականորեն պետք չէ բացառել նաեւ այն սցենարը, որ Ադրբեջանը միանգամից չի կատարելու հայկական կողմի պահանջը, ինչի պարագայում նա ստիպված է լինելու այդ տարածքները հանձնել մեր փոքրածավալ ռազմական գործողությանը լուրջ դիմադրություն ցույց չտալով եւ նահանջելով: Երկրորդ դեպքում տարածքների ազատագրման գործողությունը պետք է կատարվի արդեն սերունդ տված միջին տարիքի կամավորների ուժերով:

Այս երկու սցենարների դեպքում էլ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ չի ձեռնարկելու եւ, ի վերջո՝ զիջելու է գրաված տարածքները: Իսկ եթե այս օրերի բացառիկ հնարավորությունը չօգտագործվի, ուրեմն այս ամենը՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Արցախի Պաշտպանական բանակի անպատրաստ վիճակը, մեր հակահարձակման կասեցումը, տարածքների կորուստը թաքցնելու միտումը եւ դրանց հետեւած մյուս բոլոր գործողությունները դավադրություն է, որին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ