News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ին, մեկնարկեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: Առաջին այցելուներից մեկը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էր, ով եկել էր իր զարմիկների հետ: Նախարարը պաղպաղակ գնեց նրանց համար:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան կուղեկցվի բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար:

Համերգի ընթացքում ելույթ կունենան հատուկ այդ նպատակով Մարտակերտից ժամանած արցախցի երիտասարդ ռեփերները՝  Martakert Cypher-ի տղաները,  Քրիստինե Մանգասարյանը, Հայկ Պետրոսյանը, Արշոն, Տիկոն, «Մեծ Հայքի» Նարեկը, Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի սաները, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի փոքրիկ երգիչները, Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» երգչախումբը, երգահան, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը  կներկայացնի համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Միկան, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանն ու Դալիթան, Լուսինե Ղազարյանը, էլինա Չոլախյանը, Մաշան, Նարեկ Վարդանյանը, Ինգա և Լիոն դուետը, «Սալսա» պարային ստուդիայի կատարողները:

Պաղպաղակը ակցիայի մասնակիցներին կվաճառեն «Ֆուլ հաուս» սիթքոմի աստղերը, Էրիկ Կարապետյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գայանե Ասլամազյանը, Անահիտ Կիրակոսյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Կյոկչյանը,  Գեւորգ Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը,Նարեկ Մակարյանը, Սոնե Սիլվերը, Շուշաննա Թովմասյանը, Մերի Մակարյանը, Անահիտ Շահբազյանը, Լայանան, Նաիրա Մովսիսյանը, Ժաննա Բուտուլյանը,  Բեն Ավետիսյանը, Ադրիանա Գալստյանը, Լենա Ղազարյանը, Անուշիկ Ալավերդյանը, ինչպես նաեւ  քաղաքական–հասարակական գործիչներ։

Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ