News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հռոմի պապը հենց այնպես չի այցելելու աշխարհի առաջին քրիստոնյա երկիր: Նա կայցելի մի երկիր, որն արդեն ավելի քան 20 տարի ներգրավված է Լեռնային Ղարաբաղի համար անվերջանալի պատերազմում: 30 հազար զոհ, ավելի քան մեկ միլիոն փախստական. այսպիսին են այս պատերազմի ողբերգական հետեւանքները: Այս մասին իտալացի լրագրող Սիմոնե Ջոպելարոն գրել է հայկական զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանի հետ հարցազրույցի առաջաբանում: Հարցազրույցը հրապարակվել է իտալական La Stampa պարբերականում:

«Հենց այստեղ՝ հակամարտության գոտուց մի քանի կիլոմետր այն կողմ, մենք խոսեցինք հայ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանի հետ, Թալիշ գյուղում պատարագից հետո:

Ինչո՞ւ այսօր Թալիշ գյուղ եկաք:

Մեր եկեղեցին դարերով հայ ժողովրդի եւ բանակի կողքին է եղել: Իմ պարտքն է՝ զինվորների կողքին լինել: Բայց ես եկա, որպեսզի հիշեցնեմ, որ մեր կրոնն ու մեր եկեղեցին հանդես է գալիս խաղաղության օգտին, եւ մենք այստեղ ենք՝ քարոզելու համար: Այստեղ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում, մեր ներկայությունը մի քանի նշանակություն ունի: Ուզում ենք, որպեսզի մեր հայրենակիցները զգան, որ այս դժվար օրերին իրենց կողքին ենք: Այդ պատճառով մենք կարեւոր համարեցինք պատարագ մատուցել վերջերս այստեղ զոհվածների հիշատակին: Մենք նաեւ այստեղ ենք, որպեսզի Աստծուն խնդրենք խաղաղություն վերադարձնել այս գյուղին, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները, այս տաճար, որը նրանց հայրերը կառուցել են XVIII դարում: Սա նաեւ խորհրդանշական վայր է, քանի որ այստեղ մենք քրիստոնեության սահմանագծում ենք: Այստեղ քրիստոնյա աշխարհն ավարտվում եւ սկսվում է իսլամական հողը:

Այստեղ քրիստոնեական՝ հայկական բանակը եւ իսլամական՝ ադրբեջանական բանակը միմյանց դիմակայում են ավելի քան երկու տասնամյակ: Ձեր կարծիքով, այս հակամարտությունում կրոնը դեր ունի՞:

Կարծում եմ, որ աշխարհն այլ ուղղությամբ է շարժվում, կրոնների միջեւ միասնության, երկխոսության եւ խաղաղության է ձգտում: Անձամբ ես տարբեր էկումենիկ հանդիպումների եմ մասնակցել, որտեղ ոչ միայն քրիստոնեական տարբեր հարանվանություններ, այլեւ հրեաներ եւ մահմեդականներ խաղաղության համար էին աղոթում: Ես հավատում եմ, որ աշխարհի եւ տարածաշրջանի ապագան ավելի շատ հակվելու է դեպի մարդկանց միավորումը, այլ ոչ նրանց տարանջատումը:

Ինչ վերաբերում է այս հակամարտությանը. կարող եմ հաստատել, որ խոսքը կրոնական պատերազմի մասին չէ: Մեր կողմից մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որպեսզի այն այդպիսի բաղադրիչ չունենա ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Բայց չեմ կարող երաշխավորել, որ դա կարելի է ասել նաեւ Ադրբեջանի պարագայում:

Կցանկանայի հարց ուղղել նաեւ Հռոմի պապի այցի մասին, որը Հայաստան է ժամանելու հունիսին: Ձեր կարծիքով, նրա այցը կարո՞ղ է նպաստալ տարածաշրջանում խաղաղությանը:

Իհարկե, Պապի այցը մեզ համար հսկայական նշանակություն ունի: Մենք՝ հայերս, հավատը մեր սրտերում՝ նրան մեզ մոտ ենք զգում: Վստահ ենք, որ նրա այցը մեծապես կնպաստի խաղաղությանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Հռոմի պապի ամբողջ կենսագրությունը մի մարդու կյանք է, որը մեծ հավատ ունի բարության եւ մարդկայնության հանդեպ՝ ե՛ւ Պապ դառնալուց առաջ, ե՛ւ հետո: Անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության ճանաչումն աշխարհն ավելի լավը դարձնելուն նրա հավատարմության հերթական ապացույցն էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ