News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանությունը մտել է նախընտրական շրջան եւ փորձում է թոզ փչել ժողովրդի աչքին, իբրեւ թե իրենք հակված են երկրում մենաշնորհն ու կոռոպցիան վերացնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի ու մենաշնորհներիդ եմ պայքարելու հայտարարութանը:

«Ես մենաշնորհի դեմ պայքարին չեմ հավատում, գիտենք`որ ոլորտներում կա մենաշնորհ ու ովքեր են նրանք, գիտենք` ինչպես է լինում դա: Մենաշնորհի դեմ պայքարելու համար կարծում եմ` քաղաքական կամք է պետք: Քաղաքական կամքի մասին պետք է խոսեն ու էդտեղից սկսկեն: Հայտարարություններ անել, ամպագոռգոռ խոսելը անիմաստ եմ համարում, որովհետեւ իրականում այդպես չեն լուծում այդ խնդիրը: Ես 15 տարի քաղականության մեջ եմ, որեւէ անգամ այդ կամքը չեմ տեսել, որ լուծվեն այդ խդիրները»,-ասաց Բիշարյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ այդ հայտարարությունը ազդարարում է իշխանության նախընտրական շրջան մտնելու մասին: «Այո, իշխանությունը մտել է նախընտրական շրջան, փորձում են թոզ փչել ժողովրդի աչքերին, իբրեւ թե իրենք հակված են երկրում մենաշնորհ ու կոռոպցիա վերացնելուն» :

Տպել
Ամենաշատ