News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ակտիվիստ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է։ Այդ մասին նա ինքն է գրել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Բարեւ հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի եւ Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է:

Իմացա հաճախ եմ օնլայն եղել։ Մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել։ Թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ։ Երեւի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին...

Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի: Հատուկ լրագրողների համար.  նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որեւէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին».- գրել է Տիգրան Առաքելյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրել ԱԱԾ-ն՝ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը: 

Տպել
Ամենաշատ