News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դիլիջանցիները մայիսի 28-ի երեկոյան հնարավորություն ունեցան վայելելու Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra խմբի բաց համերգը, որը տեղի ունեցավ քաղաքային մարզադաշտում: Բարձրորակ երաժշտությունը, տպավորիչ կատարումները, ձայնային ու լուսային հետաքրքիր լուծումները մարզդաշտում մեկտեղել էին ինչպես դիլիջանցիներին, այնպես էլ քաղաքի հյուրերին:

Համերգը նվիրված էր Հանրապետության տոնին եւ UWC Dilijan քոլեջի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Ռուսաստանցի գործարար եւ բարերար, երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանը նաեւ UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկերն է: Նրա համերգը քոլեջի հիմնադիրների յուրօրինակ նվերն էր քաղաքի բնակչությանը՝ այս հիշարժան օրվա կապակցությամբ:

Սա Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra-ի առաջին համերգը չէ Դիլիջանում: Համերգային ծրագրով նրանք դիլիջանցիների առջեւ հանդես են եկել նաեւ 2013-ին՝ UWC Dilijan քոլեջի բացման հետհաշվարկի արարողությանը, երբ բացման նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլ էին թեւակոխում:

D’Black Blues Orchestra-ն միավորում է կատարողների Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից: Վլադիմիր Ավետիսյանը 2008-ից խմբի ղեկավարն ու մենակատարն է: Նրանց երգացանկը հիմնականում ընդգրկում է բրիտանացի ռոք-բլյուզ երաժիշտ ու երգահան Էրիկ Քլեփթոնի ստեղծագործությունները:

Լուսանկարները՝ IDeA հիմնադրամի

Տպել
Ամենաշատ