News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 28-ին հանդիպել է Նադեժդա Սավչենկոյի հետ, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի գրասենյակը:

Ըստ այդմ, Պորոշենկոն Սավչենկոյին է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի շնորհավորանքները:

Բացի այդ, Պորոշենկոն  Սավչենկոյի հետ քննարկել է ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհրդարանում Ուկրաինայի դիրքորոշումները ներկայացնելու հարցը:

«Պատրաստ եմ աշխատել: Իմ ցանկությունը բխում է Ուկրաինայի ցանկությունից: Քանի որ հիմա Դուք եք դրանք կյանքի կոչում, ես պատրաստ եմ աշխատել ամեն տեղ, որտեղ Դուք կասեք», - պատասխանել է Սավչենկոն ի պատասխան Պորոշենկոյի հարցի, թե պատրա՞ստ է ներգրավվել միջազգային ուղղությամբ աշխատանքներում:

Ուկրաինայի նախագահը նաեւ առաջարկել է Սավչենկոյին այցելել մի շարք եվրոպական երկրներ հանդիպումներ անցկացնել եվրոպական առաջնորդների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ