News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային բասկետբոլային ասոցիացիայի «Նյու Օռլեան Փելիքանսի» պաշտպան Բրայս Դեջան-Ջոնսը մահացու վիրավորում է ստացել, երբ փորձել է մտնել Դալլաս քաղաքի բնակելի տներից մեկը:

Բասկետբոլիստը շենք է մտել կոտրելով դրսի դուռը: Աղմուկից տանտերն արթնացել է, որը վերցրել է զենքն ու կրակել: Երբ 23-ամյա Դեջան-Ջոնսը մտել է ննջասենյակ, տանտերը կրակել է:

Մարզիկը, վանսվածք է ստացել փորի հատվածում եւ փորձել է փախչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան հայտնաբերել են տնից ոչ հեռու: Մարզիկին շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Sports Illustrated-ի փոխանցմամբ, բասկետբոլիստը մահացել է արյան կորստից:

Իրավապահները հարցաքննել են տանտիրոջը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ