News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, որը նախորդ շաբաթ վերադարձել է հայրենիք, հրաժարվել է շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրեն ներում շնորհելու համար: Այս մասին նա հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:

«Ես նրան իմ ազատության համար շնորհակալություն չեն հայտնում, որովհետեւ նա իմ ազատությունը չէր խլել: Պետք չէր ինձ առեւանգել: Նա պարզապես ուղղել է իր սխալը»,- հայտարարել է Սավչենկոն՝ հավելելով, որ նկատի ունի ոչ միայն Պուտինին, այլեւ «ամբողջ իշխանությանը եւ բոլոր մարմիններին, որոնք դա արել են»:

«Հնարավոր է՝ ես նրան շնորհակալություն հայտնեմ մնացած ազատ արձակված ուկրաինացիների համար»,-շարունակել է նա:

Նշենք, որ ռուսական դատարանի կողմից դատապարտված Նադեժդա Սավչենկոն մայիսի 25-ին վերադարձել է Ուկրաինա: Միաժամանակ Ռուսաստան են ուղեւորվել Ուկրաինայի դատարանի կողմից դատապարտված Եվգենի Երոֆեեւը եւ Ալեքսանդր Ալեքսանդրովը: Նրանց ներում է շնորհել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ