News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանում պահպանողականների ներկայացուցիչ Ալի Լարիջանին վերընտրվել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտնում:

Լարիջանին ստացել է խորհրդարանի 290 անդամներից 173-ի աջակցությունը: Ինչպես նշում է Press TV հեռուստաալիքը, քվեարկության ժամանակ առանցքային դեր են խաղացել անկախ պատգամավորները, քանի որ նոր խորհրդարանում ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ:

Լարիջանիի մրցակիցը բարեփոխականների ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեղա Արեֆն էր:

Իրանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր բարեփոխականների դաշինքը ամենամեծ խմբակցությունն է ձեւավորել՝ ստանալով 143 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ