Լեհաստանի հարավում երկու մարդ է մահացել փոթորկից եւ կայծակի հարվածներից, եւս երեքը տուժել են:
Զոհերից մեկը 40-ամյա տղամարդ է, որին կայծակը հարվածել է սարից իջնելիս: Մեկ այլ տղամարդու մարմին է հայտնաբերվել ջրի հոսքում:
Կայծակից մահ է արձանագրվել նաեւ Սոկոլնիցա լեռան վրա, որտեղ եւս երեք մարդ տուժել է: Նրանցից մեկն օտարերկրացի է: Նրանցից մեկը կայծակի հարվածից ուժեղ այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: