News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պենտագոնի կողմից մշակվող նոր զենքի՝ Electromagnetic railgun-ի մանրամասներ է հրապարակել Wall Street Journal պարբերականը՝ այն կոչելով «սուպեր զենք»:

Զենքը պայթուցիկ նյութեր չի պահանջում: Այն լիցքը մղում է էլեկտրամագնիսական ուղիների օգնությամբ, իսկ զինամթերքի արագությունը կարող է հասնել ավելի քան 1.5 կմ/վ-ի:

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքի խոսքով, նոր զենքը «հսկայական զսպող նշանակություն կունենա»: Ռազմական ինժեներները նշում են, որ այն օգտակար կլիներ «Ռուսաստանից Բալթյան երկրների» կամ «Հարավ-Չինական ծովում Չինաստանից դաշնակիցների» պաշտպանության համար:

Բայց նոր զենքը մշակողները պետք է հաշվի առնեն նաեււ աշխարհաքաղաքական ռիսկերը: «Չինաստանն ու Ռուսաստանն ԱՄՆ-ի ձեռքբերումները դիտարկում են որպես աշխարհում ուժերի հավասարակշռության փոփոխություն»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ նոր զենքի ուղղությամբ ամերիկյան զինվորականների աշխատանքը բազմիցս Ռուսաստանից եւ Չինաստանից հաքերային հարձակումների ենթարկվել:

Ըստ ՌԲԿ-ի, ԱՄՆ-ն այս զենքի մշակումը սկսել է 10 տարի առաջ եւ այդ նպատակով ավելի քան 1.5 մլրդ դոլար ծախսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ