News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ատլանտյան օվկիանոսում արեւադարձային ցիկլոնն ուժգնացել է՝ հասնելով փոթորկի աստիճանի եւ շարժվում է դեպի ԱՄՆ-ի Արեւելյան ափ: Նման նախազգուշացում են արել Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնի մասնագետները:

Նրանք այս սեզոնի առաջին փոթորիկը «Բոննի» են կոչել: «Ցիկլոնն ուժգնանում է՝ հասնելով փոթորկի աստիճանի եւ հորդառատ անձրեւներ է բերում Հարավային Քարոլինա նահանգի ափերին»,- հստակեցրել են կենտրոնում:

Ըստ ՏԱՍՍ-ի, Հարավային Քալորինայի ափերին փոթորիկը կհասնի կիրակի, օրվա երկրորդ կեսին: Քամու արագությունն արդեն հասնում է 56.3 կմ/ժ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ